Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ծննդյան 25-րդ տարեդարձի խնջույքից լուսանկարներ է հրապարակել:
Կադրերում դերասանուհին կրում է կաթնագույն մետաքսյա զգեստ, որը վզի հատվածում ամբողջությամբ պատված է մարգարիտներով եւ նույն երանգի բարձրակրունկներ՝ դրանք համադրելով փայլուն ականջողերի հետ: Մարինկան նախապատվությունը տվել է արձակված վարսերին՝ ալիքավոր հարդարմամբ եւ վրան ամրացված քարերով ու արտահայտիչ դիմահարդարմանը:
«Այս ծննդյանս օրվան շատ եմ սպասել…2 տարի է ինչ ինչ պատճառներով չէի կարողանում նշել տարեդարձս…շատ ուրախ եմ, որ կարողացա այս տարի ի կատար ածել ցանկությունս եւ նշել սիրելի օրս..ուրախ եմ, սիրված ու երջանիկ…Բարեւ 25 ես քեզ սպասում էի», – հրապարակմանը կից գրել է դերասանուհին: