Հայազգի ռեժիսոր Ալեք Քեշիշյանը երգչուհի Սելենա Գոմեսի կյանքի ու կարիերայի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել։ Նախագիծը կթողարկվի Apple TV սթրիմինգային ծառայությունում։ Այս մասին հայտնում է E! News-ը։
«Selena Gomez: My Mind and Me» գեղարվեստական ֆիլմի հեղինակ Ալեք Քեշիշյանը նախկինում նկարահանել է «Madonna. Truth or Dare» ֆիլմը: Պարբերականը նշում է, որ Սելենա Գոմեսը հասել է աներևակայելի հռչակի։ Բայց հենց որ նա հասնում է նոր գագաթնակետին, անսպասելի շրջադարձը նրան տանում է դեպի խավարը:
2013 թվականին Գոմես՝ Ջասթին Բիբերի հետ բաժանումը հանրային լսելիություն ստացավ, իսկ 2014 թվականին նա տեղափոխվեց Meadows վերականգնողական կենտրոն։ Նա շարունակում է հոգեկան առողջության մասին իրազեկումը, այդ թվում՝ իր Rare Impact հիմնադրամի միջոցով: 2017 թվականին աստղը կիսվել է, որ գայլախտի պատճառով երիկամի փոխպատվաստման է ենթարկվել։ Նա ստացել է իր առաջին «Գրեմմի» մրցանակը 2021 թվականին։
Դերասանուհին հայտնել է, որ ֆիլմը համացանցում կհայտնվի «շատ շուտով»։ Թողարկման ստույգ ամսաթիվը դեռ չի նշվում: