Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Վենետիկում ներկա է գտնվել «Երաշտ» կատակերգության պրեմիերային։ Համապատասխան նկարները հրապարակել է Reuters-ը։
Անցած հինգշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, Վենետիկի 79-րդ կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Պաոլո Վիրջիի «Երաշտ» կատակերգության պրեմիերան։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Մոնիկա Բելուչին, ով ֆիլմում կատարել է գլխավոր դերը։ 57-ամյա դերասանուհին կարմիր գորգին ներկայացել է երկարափեշ սև զգեստով, ադամանդե վզնոցով և փայլուն կլատչ պայուսակով։