Երգչուհի, դերասանուհի Անիտա Ավետիսյանը հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ կերպարում է։
Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անիտան սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է սեւ կիսաշրջազգեստի հետ։ Նրա կերպարն ամբողջական են դարձնում գուլպաներն ու սպորտային կոշիկները։ Երգչուհու մազերն արձակված են, ընդգծված ու արտահայտիչ շպարով է։ «Կնոջ հայացքն ավելի կարևոր է, քան նրա հագուստը…», – գրել է Անիտան։