Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Պրահայում:
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհին ամառային ոճային կերպարում է։ Նա կրում է բեժ բլուզ, որը համադրել է ջինսե շորտի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Պրահայում քիչ մնացի, մտովի այնտեղ եմ», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։