Ջեյմս Քեմերոնը հայտարարել է «Ավատար»-ի չորրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին
Advertisement 1000 x 90

Ջեյմս Քեմերոնը հայտարարել է «Ավատար»-ի չորրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Disney D23 Expo օֆլայն միջոցառման ժամանակ հայտարարել է «Ավատար» չորրորդ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է The Collider-ը։

Բացի այդ, Քեմերոնը հայտնել է «Ավատար 3»-ի նկարահանումները շարունակելու մասին։ Միաժամանակ ռեժիսորն ակնարկել է, որ չնայած այն բանին, որ «Ավատար 2»-ը հետարտադրական փուլում է, «ամեն ինչ լավ է ընթանում»։ Նա հանդիսատեսին տրամադրել է գալիք ֆիլմի մի քանի 3D տեսարաններ։

Երկրորդ մասի գործողությունները տեղի կունենան նույն Պանդորա կղզում, բայց այլ տարածքում։ Գլխավոր հերոսների ընտանիքը կտեղափոխվի օվկիանոսի ափին ապրելու։ Սագայի իրադարձությունները կծավալվեն սկզբնական պատմությունից 14 տարի անց:

«Ավատար 2»-ի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ մնացած երեք մասերը կթողարկվեն երկու տարին մեկ անգամ՝ համապատասխանաբար 2024, 2026 եւ 2028 թվականներին: Նախնական՝ չորրորդ «Ավատարը» կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերի 18-ին։

news.am