Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Ամուսինները ջերմ գրկախառնված են։ Աննան աշնանային տաք հանդերձանքով է․ սեւ բլուզ, նույն երանգի փքաբաճկոն։ Նրա մազերն արձակված են։ «Իմ սեր», – սիրառատ հրապարակումը մակագրել է Աննան։