եղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակել է «Հայաստանը ցանկանում է խաղաղություն, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանը» մակագրությամբ լուսանկար`անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
Հրապարակմանը կից գեղեցկուհին գրել է. «Հիմա, երբ այլ պատերազմ կա, երբ մեկ այլ պետություն թիրախավորում է իմ երկիրը, արդյո՞ք աշխարհը կխոսի: Թե Հայաստանն աշխարհի համար այդքան էլ կարեւոր չէ, որքան Ուկրաինան: Որտեղ են BBC-ի, ITVnews-ի եւ CNN-ի լուսաբանումները` պատշաճ կերպով, ո՛չ թե իրենց հարմար տարբերակով: Ինչու՞ են բոլորը կրկին լուռ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 49 զոհի մասին: