«Մենք, հայերով ի՞նչ անենք լավ». Նազենի Հավհաննիսյանի նոր գրառումը
Advertisement 1000 x 90

«Մենք, հայերով ի՞նչ անենք լավ». Նազենի Հավհաննիսյանի նոր գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կրկին անդրադարձել է երկրի հարավային շրջաններում տիրող իրավիճակին:

Հրապարակաված լուսանկարին կից հաղորդավարուհին գրել է. «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ անել: Բոլորիդ պես ուզում եմ հասկանալ սրա վերջը կա՞ ու, եթե կա ինչ «տեսքով է»:

Համախմբման կոչերն անիմաստ են… մարդիկ, ժողովուրդը շատ համախումբ ու ինքնակազմակերպված օգնում է ամեն մեկն իր կարեցածից առավել, գուցե զինվորակա՞ն մեկի շուրջ համախմբվեն, որ դառնա հասկանալի ինչ է պետք անել:

Անղեկ երկիրն ու՞ր է գնում, էս ազատ անկումն ինչքա՞ն պիտի տեւի…

«տալով» երկի՞ր են պահում: 2 տարի փառատոներով գլորեցին.. բա անվտանգությու՞նը:

Ահռելի ներուժը սփյուռքի, որոնք պատրաստ են ամեն բան անելու եւ նորից բոլոր երկրների հայերն իրարով են՝ ինչ՞ պիտի անեն, որ միջազգային «հանրություն» ասվածը մեզ էլ տեսնի… Զե՞նք, Դաշնակի՞ց, Քայլե՞ր, Ինքնապաշտպանությու՞ն, հանձնու՞մ,

փաստաթղթի հերթական ստորգրու՞մ՝ սարսափելի «նվերի» տեսքով…

Գուցե ԱԺ- ում ավելի կարեւոր օրվա խնդիր քննարկեն, քան թափոններն են…

Չոր սնունդ, նասկի ու առաջին բժշկ. օգնություն են նորից հավաքում

«Միջանցքի՞» արյունալի «բեմադրությունն» է, որը հարյուրավոր կյանքեր է տանում նորից, թե՞ Հայաստան են արդեն գրավում ( տալիս, նվիրում…):

Երեւանը Հայաստա՞ն է, թե ոչ….Իսկ Ջերմու՞կը, Վարդենի՞սը,Շորժա՞ն կամ Իշախանասա՞րը:

Սյունիքի անվտանգության հարցով ի՞նչ է արվում…

Դաշնակի՞ց, Իրա՞ն, Ռուսաստա՞ն: Մենք, հայերով ի՞նչ անենք լավ, որ Երկիրը մնա! Եկեք հասկանանք: Գուցե մի օգտակար բան ասեք՝ անենք…չմոլորվենք էսքան, չսովորենք, որ հա կրակում են ու տալիս կամ տանում…

ասեք»: