Էլի՝ «ՀԱՊԿ-ից դուրս գանք»․․․
Advertisement 1000 x 90

Էլի՝ «ՀԱՊԿ-ից դուրս գանք»․․․

Էլի՝ «ՀԱՊԿ-ից դուրս գանք»․․․

Լսեք, ով ՀԱՊԿ-ը դիտարկել ա որպես մեր անվտանգությունը սպասարկող կառույց, իրավիճակին չի տիրապետել/մտածելու հետ խնդիրներ ա ունեցել/մտածել ա ռուսական բազան էլ Թուրքիայից մեզ պաշտպանելու համար ա/ և այլն։ Ամեն դեպքում, դա իր խիստ անձնական խնդիրն ա, որ պետք ա վերլուծել և շտկել։ ՀԱՊԿ-ը միշտ էլ, իր ստեղծման օրվանից մեխանիզմ ա եղել մի կողմից Ռուսաստանի, իսկ մյուս կողմից ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ռազմաքաղաքական հարաբերությունների որոշ ասպեկտներ կարգավորելու համար։ Ասենք, օրինակ, էն որ Ադրբեջանը ոռնում ա, թե ոնց ա մեզ զենքը թանկ եք ծախում, Հայաստանին՝ էժան, Ռուսաստանը ասում ա բա Հայաստանը ՀԱՊԿ անդամ ա, մենք պարտավոր ենք։ Ա՛յ էդ մեխանիզմն ա, ուրիշ ոչ մի բան, դրանից ոչ ավել, ոչ պակաս։ Հայաստանի ՀԱՊԿ-ում լինելը մի վերջին դրական բան էլ ունի ու վերջ։ Քանի Հայաստանը ՀԱՊԿ-ում ա, Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ անդամ դառնալ։

Հիմա, ասում ենք դուրս ենք գալիս։ Լավ։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ անդամ երկրների վերաբերմունքը ուսումնասիրելով, ձեզ ի՞նչ ա թվում՝ ոնց կվերաբերվեն նրանք էդ հանգամանքին։ Արդյո՞ք լացելու են, կախվեն փեշերից ու ոռնան՝ «մի գնա՜», թե՞ իրենց խորին երախտագիտությունը հայտնեն էդ կապակցությամբ։ Ինձ թվում ա՝ երկրորդը։ Հաջորդ պահին Ադրբեջանը ՀԱՊԿ անդամակցության հրավեր կստանա ու մեծ շուքով կընդունվի իր բարեկամ-դաշնակից-արյունակից անդամների կողմից։ Իսկ Ադրբեջանի դեպքում հանկարծակի կպարզվի՝ ՀԱՊԿ մեխանիզմները լավ էլ գործում են, որովհետև ադրբեջանցիք ավելի գրագետ են ու պատշաճ են լրացնում հայկական ագրեսիայի դեպքում դաշինքին տրվող թղթերը՝ ըստ կետերի։ Ոնց որ դա եղավ Ղազախստանի դեպքում։ Հետո կպարզվի, որ ՀԱՊԿ անդամ լինելու բերումով Ադրբեջանը Ռուսաստանից նույն գումարով կրկնակի ավել զենք ա ստանում։ Ու երբե՛ք, երբե՛ք, Ադրբեջանը չի նվնվա, որ Ռուսաստանը իր փոխարեն չի կռվում, որովհետև կհասկանա՝ ՀԱՊԿ-ը էժան զենք ստանալու և թշնամական երկրին էդ հնարավորությունից զրկելու ՄԵԽԱՆԻԶՄ ա, ընդամենը։

Եթե էս հարցերը լուծվում են, ՀԱՊԿ-ում մնալ-չմնալը տասներորդական հարց ա։ Ստեղ էմոցիաների, ֆեյսբուքյան դիվան-ա-գիտության տեղը չի։ Հաշվարկ ա՝ կարողանում ե՞ս ուրիշ տեղից էժան զենք ունենալ՝ խնդրեմ։ Պրոբլեմ չի՞, որ Ղազախստանին, Ղրղզստանին ու Ռուսաստանին Ադրբեջանին օգնելու լրացուցիչ մեխանիզմներ տալ՝ խնդրեմ։ Մնացածը, ոնց ասում են, լոլո ա։ Ես ընդհանրապես կողմ եմ, որ Հայաստանը արտաբլոկային երկիր լինի՝ ոչ մի տեսակի բլոկների մեջ չլինի ու բոլոր պետությունների հետ հարաբերությունները երկկողմ պայմանագրերով կարգավորի։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր