Գերմանացի մոդելագործ և Chanel տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը թագապսակի դիզայն է մշակել Swarovski մակնիշի համար: Այդ մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Աննման երկնագույն Դանուբ» անվանումը կրող զարդը նախատեսված է Վիեննայի օպերային պարահանդեսին առաջին անգամ մասնակցող կանանց համար: Թագապսակն ստեղծելիս օգտագործվել է 394 վանակն, այդ թվում՝ շափյուղայի երանգներով, և մի քանի մարգարիտներ:
Վիեննայի պարահանդեսն ամեն տարի անցկացվում է Վիեննայի պետական օպերայի կողմից և հանդիսանում է պարահանդեսային տարեշրջանի մշակութային «չամչահատիկը»: Այս տարի հանդիսությունը կկայանա փետրվարի 23-ին:
Կարլ Օտտո Լագերֆելդը գերմանացի մոդելագործ է և լուսանկարիչ: Աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձևության տների հետ: 1974 թվականին հիմնել է սեփական շարքը՝ Karl Lagerfeld Impression-ը: 2010 թվականին նա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է դարձել մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար: Բացի Chanel-ում աշխատելուց, նա նաև համագործակցում է Fendi-ի հետ և զբաղվում սեփական բրենդի զարգացմամբ:
Swarovski ավտրիական ընկերությունը հիմնադրվել է 1895 թվականին: Այն մասնագիտանում է բյուրեղապակուց զարդերի թողարկման և սինեթիկ ու բնական թանկարժեք քարերի երեսակման բնագավառում: