Մահացել է Լուիզա Ֆլետչերը, որը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում մարմնավորել է բուժքրոջը
Advertisement 1000 x 90

Մահացել է Լուիզա Ֆլետչերը, որը «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում մարմնավորել է բուժքրոջը

Ամերիկացի դերասանուհի Լուիզա Ֆլետչերը, ով արժանացել է «Օսկար»-ի՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում բուժքրոջ դերի համար, մահացել է 88 տարեկանում։ Այս մասին The Hollywood Reporter-ին ասել է նրա որդին՝ Էնդրյու Բիկը:

Դերասանուհին մահացել է բնական մահով Ֆրանսիայում գտնվող իր տանը։ Նշվում է, որ Ֆլետչերը կրկնակի վերապրել է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդությունը։

Էսթել Լուիզա Ֆլետչերը ծնվել է 1934 թվականի հուլիսի 22-ին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում խուլ ծնողների ընտանիքում: Նա ավարտել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը, որից հետո մեկնել է Լոս Անջելես, որտեղ հաճախել է դերասանական դպրոց։ Դերասանուհին առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ 1958 թվականին Playhouse 90 դրամատիկ սերիալում։

1975 թվականին նա խաղացել է իր հայտնի դերը՝ որպես սառնասիրտ բուժքույր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում, որը նրան «Օսկար», ինչպես նաեւ Ոսկե Գլոբուս եւ BAFTA մրցանակներ պարգեւեց։

style.news.am