Ճիշտ խոսելու հինգ մակարադակ
Advertisement 1000 x 90

Ճիշտ խոսելու հինգ մակարադակ

Ամերիկյան հայտնի գրող Նիլ Դոնալդ Ուոլշը ներկայացրել է ճիշտ խոսելու հինգ մակարդակները, որոնք կօգնեն ավելի անկեղծ լինել հարաբերություններում։

Առաջին մակարդակը, երբ դու անկեղծ ես ինքդ քեզ հետ։ Շատերն են ինքնախաբեությամբ զբաղվում։ Այո, ոմանց համար սա միգուցե անհեթեթություն թվա, բայց շատերն են այս ճանապարհով փորձում երջանիկ զգալ իրենց։

Երկրորդ մակարդակ, երբ դու ուրիշի մասին մտածելիս անկեղծ ես ինքդ քեզ հետ։ Սա հիմնականում բնորոշ է սիրահար զույգերին, ովքեր իրենց ընտրյալին իդեալական են համարում։ Նրանց համար շատ դժվար է ընդունել իրենց զուգընկերոջն այնպիսին, ինչպիսին նա կա։

Երրորդ մակարադակ, երբ դու քո մասին անկեղծորեն պատմում ես մյուսներին։ Այս կետը բացատրությունների կարիք չունի։

Չորրորդ մակարդակ, երբ դու ճիշտն ես խոսում ուրիշների մասին։ Իհարկե, դիմացինի մասին կարծիք արտահայտելիս դուք չեք կարող լիովին ճիշտ լինել, բայց կարող եք անկեղծորեն շփվել նրա հետ եւ արտահայտել ձեր իրական կարծիքը նրա մասին։

Հինգերորդ մակարդակ, երբ դուք ամենքի եւ ամեն ինչ մասին ճիշտ եք ասում։Եթե  դուք այս հինգ մակարդակներին հասնեք, աստիճանաբար կմոտենաք երկնքին, որտեղ ստելու կարիք այլեւս չի լինի։

news.am