Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի stories բաժնում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:
«Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է… Որդեկորույս ծնողների համար`սրբացած Եռաբլուրն է «տուն» դարձել: Սրբացած մահիճը`Հայոց Որդիների,, եղբայների ու հայրերի… Եռաբլուրը`Հայաստանի գոյության Մատյանն է. անուն առ անուն, կյանք առ կյանք`Հավերժ հիշելու ու երախտագետ լինելու Սրբացած մի Տուն: Եռաբլուրում սառը քամին էսօր անուժ է. հավաքված Ծնողների տաք սրտերով`որդիները պաշտպանված են… բոլորից ու ամենից», – գրել է Նազենին: