Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս տրամադրվել նոր նպատակների: Տրամադրությունն այսօր մարտական է, սակայն կոնկրետ նախաձեռնություններից օգուտը կարող է քիչ լինել: Մեծ է հավանականությունը չմտածված գործելու, հատկապես, եթե փոփոխությունների են ենթարկվել արտաքին պայմանները կամ սեփական տեսակետը: Եթե գործը կարևոր է, ավելի լավ է այն փոքր-ինչ հետաձգել: Կրկնակի պատախանատվություն է ընկնում ղեկավար պաշտոն ստացածների վրա:

Ցուլ

Ցուլերը կարող են գործողությունների ազատության հույս ունենալ: Հնարավոր է, որ ճանապարհների մի մասն արդեն բաց է, և միայն արտաքին հանգամանքներն են խանգարում դրանցից օգտվելուն: Դանդաղեցնող, բարդացնող գործոն կարող է դառնալ տնային իրադրությունը, երեխաների կամ անշարժ գույքի հետ կապված իրավիճակը: Բացառված չէ, որ գլխավոր արգելքը դառնա ինքնազգացողությունը: Նոր գործի մեկնարկն ավելի լավ է հետաձգել մինչ վաղը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել գործընկերների, մրցակիցների, գործատուների պահվածքի փոփոխություններին, ինչպես նաև շրջակա միջավայրում ընդհանուր շարժին: Կարող է փոխվել մասնագիտական լիազորությունների բնույթը: Ժամանակն է մոռանալու որոշ կոնֆլիկտներ, քանի որ խիստ մրցակցությունը, գաղափարական վեճերն արդեն արդիական չեն: Այնտեղ, որտեղ արդյունք չեն տվել բանավեճերը, հանգամանքները ստիպում են լրջորեն ուղղել մարտավարությունը:

Խեցգետին

Խեցգետիններին կարևոր է հնարավորինս արագ ազատվել ենթակայի, կախյալի, թույլի հոգեբանությունից: Դա թույլ կտա գիտակցել ձեր իրավունքներն ու առավելությունները, որպեսզի հավասար մրցակցություն կամ պայքար վարեք: Չարժե թերագնահատել ուրիշի հնարավորությունները: Արժե կրկնապատել զգոնությունն ու խելամիտ զգուշավորությունը՝ գտնվելով ի սկզբանե ոչ բարենպաստ միջավայրում: Շատ բան կորոշի ճիշտ մարտավարությունը:

Առյուծ

Առյուծներին աստղերը ևս մեկ օր են պարգևում՝ ամբողջովին հարմարվելու փոփոխություններին: Այսօր չարժե կտրուկ փոխել սովորություններն ու գրաֆիկը, չափազանց ակտիվորեն անցնել նոր աշխատանքի: Ցանկալի է մինչ վաղը հետաձգել ուսման, որևէ ինտելեկտուալ կամ գործիքային հմտության յուրացման հետ կապված միջոցառման մեկնարկը: Օգտակար է փոքր-ինչ հանգստանալ: Կարող է ոգևորության լավ լիցք հաղորդել հին հոբբին:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել վաղաժամ մեկնարկից: Եթե գնահատում եք ձեր ժամանակը, խելամիտ կլինի մեկ օր սպասել և մտահղացումների իրականացմանն անցնել ավելի համապատասխան տրամադրությամբ: Այսօր կարևոր է չկորցնել ներքին վստահությունը: Եթե ձեզ դեռևս ինչ-որ բան շփոթեցնում է, անհրաժեշտ է վերջնականապես պարզել թյուրիմացությունը, հրաժարվել պատրանքներից, լույս սփռել հետաքրքրող հարցի վրա:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի լավ մտածել ռազմավարությունը: Ակտիվությունը հետաձգել այլևս չի կարելի, հատկապես, եթե տեսանելի են անշարժ գույքի, մասնագիտության մեջ, բիզնեսում, ընտանիքում տեղաշարժերը: Կարևոր է ճիշտ կատարել առաջին քայլը: Ընդունելով ռիսկի անհրաժեշտությունը՝ չարժե ձեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծել, այլապես կարող եք հենց սկզբում խաթարել ինքնավստահությունը: Օրը կօգնի պահպանել ոգևորության կայուն մակարդակը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում խուսափել ակտիվությունից, քանզի այսօր այն բացահայտ վաղաժամ է: Առաջին հերթին դա վերաբերում է առանցքային, ռազմավարական ուղղություններին: Ձեր մարտավարության թերությունը կարող է լինել չեզոքությունը, համառությունը, ինքնակամությունը, հնարավոր է անբավարար շփվողականություն, ճարպկություն, շարժունություն: Բացի այդ՝ ստիպված կլինեք խաղալ ուրիշի կանոններով՝ ձեզ անհարմար զգալով:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օրն ընտրության ազատություն է տալիս: Ամեն ինչ մղում է ակտիվության, սակայն, եթե պատրաստ չեք այս կամ այն քայլին, չեք համարում այն պատեհաժամ կամ նպատակային, իրավունք ունեք խուսափել ավելորդ վազվզոցից: Կարելի է հետաձգել խորհրդակցությունը, նամակի ուղարկումը, մտադրությունների բարձրաձայնումը: Մի շարք դեպքերում հնարավոր է ծուլություն, անհոգություն, ավելորդ հանգստություն և բախտին ապավինում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը զգուշացնում են, որ ոգևորությունը և խիզախությունը կարող են ձեզ շեղել: Նույնիսկ գերազանց տվյալների, մեծ փորձի և բարենպաստ պայմանների դեպքում այսօր հեշտությամբ կարող եք սխալ տոն ընտրել, սխալվել առաջնայնություններում, դավաճանել ձեր նպատակներին, սկզբունքներին, բնույթին: Սակայն այժմ իրավիճակը չափազանց պատասխանատու է, որպեսզի ձեզ շքեղություն թույլ տաք սխալից սկսելու:

Ջրհոս

Ժամանակն է, որ Ջրհոսներն իրենց մարտավարությունը փոխեն ավելի գործնականի և թաքունի: Առանձին մարդկանց, լսարանի, հանրության հետ շփման մեջ արժե ցուցադրել ձեր հուսալիությունը, բայց պակաս կարևոր չէ ինտրիգը: Հստակեցնելով ձեր ծրագրերը և պարզելով բոլոր գաղտնիքները հենց սկզբից՝ կարող եք ոչ թե ուժեղացնել այլ թուլացնել ձեր դիրքերը: Որոշ գործողությունների համար կարող են պետք գալ գաղտնի երթուղիներ, վստահված անձինք, պահեստային տարածքներ:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս սահմանափակվել առօրյայով և դուրս չգալ նախօրեին ուրվագծված սահմաններից: Ժամանակը չէ արակածախնդրություն դրսևորելու, նորի որոնումների մեկնելու: Նույնիսկ ստեղծագործական զբաղմունքներում անցանկալի է կտրուկ փոխել ուղղությունը: Նախաձեռնություններին կարող է խոչընդոտել ձեր տրամադրվածությունը կամ արտաքին հանգամանքների համալիրը: Չարժե այսօրվա համար ծրագրել խորհրդատվություն, ծանոթություն, երկխոսություն, հանրային ելույթ: