Մոդել Էմիլի Ռատակովսկու և դերասան Բրեդ Փիթի հարաբերությունները սկսվել են պատահաբար՝ ընկերների շրջապատում։ Այս մասին հայտնում է E!-ն։
«Էմիլին փորձում է զբաղված լինել և չկենտրոնանալ ամուսնալուծության վրա։ Էմիլին և Բրեդը ծանոթացել են ոլորտի փոխադարձ ընկերների միջոցով: Դա բնական ու ընկերական շփում էր»,- ասել է ինսայդերը։
Աղբյուրներից մեկը հրապարակմանը հայտնել է նաև, որ աստղերին հանդիպել է միասին։ Նյու Յորքի Pearl Oyster բարում ընթրիքի ժամանակ զույգը սիրահարված տեսք ուներ՝ «ժամադրության էր եկել»։
Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր հայտնվեցին Բրեդ Փիթի և Էմիլի Ռատաժկովսկու սիրավեպի մասին։ Աղբյուրները պնդում էին, որ Փիթը Ռատակովսկուն ժամադրության է հրավիրել, և նա ընդունել է: 2022 թվականի սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Էմիլին չորս տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծության հայց է ներկայացրել Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից՝ նրա մշտական դավաճանության պատճառով։