Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին բողոքի ցույցերի ֆոնին հրապարակայնորեն աջակցել է իրանցի կանանց։ Համապատասխան գրառումը հայտնվել է նրա սոցցանցերում։
«Կանայք կարիք չունեն, որ իրենց բարոյականությունը վերահսկվի, նրանց միտքը վերակրթվի կամ վերահսկվի իրենց մարմինը: Նրանց անհրաժեշտ է բռնությունից ու սպառնալիքներից զերծ ապրելու և շնչելու ազատությունը»,- գրել է դերասանուհին։
Անջելինա Ջոլին նույնպես հարգանք է հայտնել կանանց նկատմամբ և նշել, որ նրանք «Իրանի կանայք համարձակ ու անվախ են»։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ իրանցի կանայք բողոքում են հիջաբի պատճառով կալանավորված աղջկա մահվան դեմ։ Պարբերականները նշում են, որ մահվան պաշտոնական պատճառ են դարձել աղջկա սրտի խնդիրները։ Միաժամանակ, ըստ ականատեսների, աղջկան ծեծի են ենթարկել։ Մազսա Ամինիի հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։