Շուտով էկրաններ կբարձրանա նոր «Անքնություն» ֆիլմը. այն կսկսի ցուցադրվել բոլոր կինոթատրոններում հոկտեմբերի 28-ից, գրված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում: Ֆիլմը հոգեբանական դրամա է, թրիլլեր:
Ֆիլմը DSG Media Prodaction-ի արտադրանքն է, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Սողոյանը, Արտակ Դալդումյանը եւ հենց ինքը՝ ռեժիսորը:
Նախագծի սաունդթրեքի հեղինակը Արման Պարսամյանն է, տնօրենը՝ Արամ Գրիգորյանը: Գլխավոր դերում Սամվել Թադեւոսյանն է, նկարահանվել են նաեւ Ինգրիտ Կոկչյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Ալիս Մելիքսեթյանը: