Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը հանդիսանում է մերձմոսկովյան «Գորկի հոլդինգ» ընկերության բաժնետոմսերի 26 տոկոսի սեփականատերը, որը հսկայական հողատարածք է ձեռք բերել Օդինցովոյի շրջանում, հայտնում է Baza հրատարակությունը:
Մոսկվայի մարզի իշխանությունները Օդինցովոյի շրջանում 8,2 հեկտար տարածությամբ հող են վարձակալել Սիգալից՝ մինչեւ 2026 թվականը:
Այս տարածքում մեկ հեկտար հողատարածքն արժե ավելի քան մեկ միլիոն ռուբլի. այն ծառայելու է մարտարվեստի միջազգային կենտրոն կառուցելուն: Նման հողատարածքի շուկայական արժեքը, ըստ հրատարակչության, կազմում է 800 միլիոն ռուբլի:
Հայտնի է, որ տարածքն օգտագործվել է Ն. Ն. Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի կողմից: 2018 թվականին հողը աճուրդի է հանվել, սակայն պայմանով, որ տարածքը պիտի օգտագործվի միայն երեխաների բուժմանը ծառայող հաստատություն կառուցելու համար:
news.am