
Ռուսական շուկայի հայ ռեժիոսոր Սարիկ Անդրեասյանը հայտնել է հարսնացուի՝ դերասանուհի Լիզա Մորյակի հղիության մասին՝ լուսանկարներ հրապարակելով իր էջում:
«Կարծում եմ՝ լուսանկարներից ամեն ինչ պարզ է։ Ինչ-որ բարդ բաներ գրելն անիմաստ է։ Վստահ եմ, որ փոքրիկը լավ ծնողներ է ընտրել, եւ մենք նրան հուսահատ չենք անի։ Հայրիկի խելքով եւ մոր գեղեցկությամբ ոչինչ վախենալու չի լինի: Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ, սիրելիս»,- հուզիչ լուսանկարին կից գրել է Սարիկը։