Բրազիլացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում՝ մարզվելու ժամանակ։

Ամբրոսիոն պարբերաբար սպորտով է զբաղվում՝ կազմվածքը լավ վիճակում պահելու համար։ Այս անգամ Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակը» ցուցադրել է մարզումների ընթացքը։

Կադրում նա կեցվածք է ընդունել կապույտ սպորտային համազգեստով և ոսկյա զարդերի հավաքածուով։ Մոդելը ցուցադրել է ռելիեֆային կազմվածքը և առանց դիմահարդարման ու ֆիլտրերի դեմքը։ Մարզասրահում նա մարզվում է մոդել ընկերների հետ։







