Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտքերով։
«Ինձ դուր չի գալիս այն, որ էս աշխարհում կնոջ մեջ գաղտնիք չի մնում, որ չգիտեմովքեր որոշում են, թե մենք ինչպես ապրենք, ինչու ապրենք կամ ապրենք, թե ոչ…
Ինձ դուր չի գալիս, որ ամեն ինչ էնքան են պարզեցրել, որ անգամ Տիեզերքը թվում է հասանելի ու շատ պրիմիտիվ…, երբ իրականում այն անպարփակ է ու բարդ՝ միլիոնավոր աստղերի նման, ու նույնքան անբացատրելի ….
Ինձ դուր չի գալիս, որ գեղեցիկ մարմինը հաճախ ֆոտոշոփի արդյունք է, ոչ թե իրական, իսկ իր էջը «խելացի մտքերով» ողողած աղջնակը պարզապես դատարկագլուխ տակառ, որն իր օրում մի օր չի աշխատել ու երբեք չի ստեղծել ոչինչ… էլ ու՜ր մնաց՝ միտք….
Ինձ դուր չի գալիս, որ ոմն տղամարդու ուժը մնում է սոց. կայքերում անծանոթ աղջիկների վրա ինքնակայանալը կամ սրան- նրան «քցելով» մի բան կպցնելը…
Երբ նա կարող էր լինել կարող և ուժեղ. իրականում:
Ինձ շատ բաներ դուր չեն գալիս ժամանակակից աշխարհում, բայց ամեն անգամ իմ բոլոր «դուր չեկածները» ի չիք են դառնում, երբ հանդիպում եմ մի իսկական ու ազնիվ մարդու, որը կարողանում է փշրել ցավերից առաջացած բոլոր պատնեշները քո մեջ ու հանել լույսը, պարուրել սիրով ու նորից հիշեցնել այն, որ դու մենակ չես:
Հ.Գ. Էս լուսանկարն արվել է մի ակնթարթում, ինչպես որ մեր կյանքն է…
ու չի խմբագրվել, ինչպես որ մեր կյանքը…Սեր ձեզ», – գրել է Նազենին։