Williamson Pink Star վարդագույն ադամանդը Հոնկոնգի Sotheby’s աճուրդում կվաճառվի 20 միլիոն ֆունտ ստեռլինգից ավելի գնով, գրում է The Guardian-ը։
Քարը պատմության մեջ մեծությամբ երկրորդն է այն քարերից, որոնք երբևէ աճուրդի են հանվել: Ադամանդը կշռում է 11,15 կարատ։ Նրա Williamson Pink Star անվանումը ոգեշնչված է երկու այլ հսկայական վարդագույն ադամանդներից՝ գրեթե 60 կարատանոց օվալաձև Pink Star ադամանդից, որը 2017 թվականին աճուրդում վաճառվել է 71,2 միլիոն դոլարով և 23 կարատանոց Williamson քարից: Այն որպես նվեր է մատուցվել Եղիսաբեթ II-ին՝ 1947 թվականին նրա հարսանիքի ժամանակ։
Sotheby’s Asia Jewelry & Watches-ի նախագահ Վենհաո Յուն ասել է. «Ցանկացած չափի բարձրորակ վարդագույն ադամանդի հայտնաբերումը չափազանց հազվադեպ երևույթ է, որը շատ անհավանական է թվում Արգայլի հանքավայրի վերջին փակումից հետո»:
Գունավոր ադամանդների մեջ հատկապես հազվադեպ են վարդագույն ադամանդները: