Ֆերնանդո Գուցոնիի «Սպիտակ» դրաման առաջադրվել է «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմը պատմում է մանկական մարմնավաճառության իրական սկանդալի մասին, որը ցնցել է երկիրը 2000-ականների սկզբին: Այս գործընթացը հայտնի է դարձել որպես «Սպինյակի գործ»: Ժապավենում գլխավոր դերը կատարել է Լաուրա Լոպեսը՝ մարմնավորելով խնամակալ ընտանիքի 18-ամյա աղջկան։ Նա կդառնա առանցքային վկան՝ ազդեցիկ քաղաքական գործիչների դեմ երեխաների հետ կապված սեռական սկանդալի մեջ ներգրավված լինելու գործընթացում։
Դերասանական կազմում են նաեւ Ալեխանդրո Գոյկը, Ամպարո Նոգերան, Մարսելո Ալոնսոն եւ Դանիելա Ռամիրեսը:
Ֆիլմի ռեժիսորը հայտարարել է, որ մեծ պատիվ է իր ֆիլմով երկիրը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ «Այն բարձրացնում է մեր երկրում անպատժելիության եւ կառուցվածքային անարդարության փաստացի խնդիրը», – ասել է Գուցոնին: