Նշաններ, որ հանդիպել եք հիասքանչ արքայազնի
Advertisement 1000 x 90

Նշաններ, որ հանդիպել եք հիասքանչ արքայազնի

Իրեն երբեք չի դավաճանում

Տղամարդը պետք է սկզբունքներ ունենա: Նա չի փոխվում հանուն շրջապատի մարդկանց, ցանկացած հարաբերության մեջ իրեն չի դավաճանում. չի փորձում շողոքորթել ղեկավարությանը եւ չի բղավում վաճառողների կամ մատուցողների վրա: Չարժե անհատականությունն ամենաթողության հետ շփոթել. իսկական տղամարդն, իր տեսակին չդավաճանելով, չի սահմանափակում մյուսների իրավունքները եւ չի խախտում պարկեշտության կանոնները:

Գնահատում է ընտանիքն ու ընկերներին

Եթե տեսնում եք, որ ձեր ընտրյալը հարգում է ծնողներին, միշտ պատրաստ է օգնության հասնել եղբայրներին եւ քույրերին, գնահատում է ընկերներին, ապա նա հաստատապես իսկական տղամարդ է: Ընտանիքը մեր գլխավոր հարստությունն է, եթե ձեր արքայազնի հայրական տանը թագավորում են կարգուկանոնը եւ ներդաշնակությունը, ապա ձեր ապագա ընտանիքը եւս ամուր կլինի:

Մինչդեռ մայրիկի բալիկներից արժե խուսափել (հղումը՝ «Ինչու են տղամարդիկ ինչպես կանայք» հոդվածին): Նրանք սովորաբար մանկամիտ են եւ ինքնասիրահարված:

Ունի կենսական տարաբնույթ հետաքրքրություններ

Հիմա աղջիկներից շատերին կհիասթափեցնենք. եթե տղան մշտապես սեքսի մասին է մտածում եւ փորձում է մահճակալ քարշ տալ, դա ամենեւին նրա տղամարդկության հավաստիք չէ: Իսկական տղամարդը մտածում է աշխատանքի մասին, հետաքրքրվում է սպորտով, հոբբի ունի: Մտերիմ հարաբերություններում նա նախապատվությունը ոչ թե քանակին, այլ որակին է տալիս:

Մշտապես զարգանում է

Հիասքանչ արքայազնը պետք է գեղեցիկ լինի ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ: Նա տեղում կանգնած չի մնում, այլ մշտապես զարգանում է, իր առջեւ կենսական կոնկրետ նպատակներ է դնում եւ հասնում է դրանց: Նա ընդարձակ աշխարհայացքով է օժտված եւ կարող է ցանկացած բնույթի զրույց վարել:

Մեծ թվով աղջիկներ զուգընկերոջ ընտրության չափանիշ են համարում բարձրագույն կրթությունը: Չարժե դրան կառչել. հաճախ դիպլոմ չունեցող երիտասարդը ավելի շատ է կարդում, օժտված է հանրագիտարանային գիտելիքներով եւ ազնվազարմ պահվածքով:

Կարողանում է իր զգացմունքները կառավարել

Հազիվ թե ձեր տղամարդն արցունքն աչքերին մելոդրամա դիտի կամ հուզվի կատվիկների եւ քոթոթների մասին գովազդից: Նա հանրության առաջ իր զգացմունքները չի ցուցադրում, ինչը չի վկայում նրա անտարբեր կամ կոպիտ լինելու մասին: Իսկական տղամարդն ընդունակ է իր զգացմունքներն անկեղծորեն արտահայտել սիրած կնոջ եւ երեխաների հանդեպ, նրանց շրջապատել ուշադրությամբ եւ հոգատարությամբ, նրանց համար հարամարավետություն ստեղծել:

Ծանր պահերին նա դառնում է իր մերձավորների եւ ընկերների «վահանը» եւ բոլոր հարվածներն իր վրա է ընդունում:

Չարժե տղամարդուն մեղադրել երեւակայության, վառ խոստովանությունների եւ անակնկալների բացակայության համար, երբեմն տաք լոգանքը կամ զբոսանքը դեպի դեղատուն սիրո խոստովանության լավագույն հավաստիքն են:

Կարողանում է խոստումը կատարել

Իսկական տղամարդու առանձնահատկությունն է իր խոսքին հավատարիմ լինելը: Նա միշտ խոստումները կատարում է եւ նույնիսկ պատրաստ է իր հետաքրքրությունները զոհաբերել, բայց դատարկախոսի անուն չվաստակել: Ամբողջ հարցն այն է, որ իսկական ջենթլմենները գնհատում են թե՛ իրենց, թե՛ ուրիշներին: Մի խոսքով, իսկական տղամարդը երբեք չի սկսի ձեզ հետ քննարկել ծանոթնրին կամ գործընկերներին: Այնպես որ, եթե բամբասելու ցանկություն ունեք, ստիպված եք ընկերուհու զանգահարել:

Միշտ լավ տեսք ունի

«Մարդու մեջ պետք է ամեն ինչ հիանալի լինի», ասել է դասականը, եւ մենք նրա հետ բացարձակապես համաձայն ենք: Իսկական տղամարդը մշտապես կոկիկ է: Նա սիրում է լավ տեսք ունենալ եւ մտահոգվում է իր արտաքին տեսքի համար: Միեւնույն ժամանակ, հիասքանչ արքայազնը դժվար թե տեղյակ լինի նորաձեւության բոլոր միտումներին: Նա տղամարդկային տեսք ունի եւ դրանով հպարտանում է:

Գնահատում է որակը

Իրեն հարգելով՝ իսկական տղամարդը միշտ որակն է ընտրում: Դա ոչ միայն նյութական արժեքներին է վերաբերում, այլեւ հոգեւոր. արժանի ավտոմեքենա եւ լավ երաժշտություն, լավորակ կոստյում եւ լավ կազմակերպված հանգիստ. կյանքից պետք է լավագույնը վերցնել:

Այս սկզբունքը վերաբերում է նաեւ աղջիկներին: Իսկական տղամարդը չի ընդունում մեկ գիշերվա հարաբերությունները, նա երբեք մարդկանց չի ներկայանա գռեհիկ հագնված ուղեկցուհու հետ, իր ընտրյալի հոգեւոր հիասքանչ հատկությունները չի փոխի երկար ոտքերի եւ 4-րդ համարի կրծքի հետ:

Փորձելով հասկանալ, թե իրեն ինչպես է պահում իսկական տղամարդը՝ մի մոռացեք հայելուն նայել: Արքայազները միայն արքայադուստրերի համար են, այդպես չէ՞:

Նյութը՝ Otvetnavse.com-ի

style.news.am