Սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերը վախեցրել է բարիստային
Advertisement 1000 x 90

Սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերը վախեցրել է բարիստային

TikTok-ի օգտատեր @sk_d0ntplay-ը, ով Starbucks-ում որպես բարիստա է աշխատում, խոսել է սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերի մասին։ Նրա օգտահաշվում տեղադրված տեսանյութն արժանացել է New York Post-ի ուշադրությանը:

Կադրերում Ստեֆանի անունով մի աղջիկ սուրճ է պատրաստում և ասում, որ ամեն օր մի կին է գալիս սրճարան։ Նա պատվիրում է 20  էսպրեսսո հինգ չափաբաժին օշարակով: Արդյունքում ստացվում է 22 դոլար արժողությամբ մեծ և շատ թունդ խմիչք:

Ստեֆանիի խոսքով՝ սկզբում նա վախենում էր հաճախորդի առողջության համար, սակայն ժամանակի ընթացքում վարժվել է վերջինիս նախասիրություններին։ Տեսանյութը դիտած օգտատերերը անհանգստացել են կնոջ համար, ցանկացել են տեսնել նրա դեմքը, ինչպես նաև հաշվարկել են նրա ամսական սուրճի ծախսերը։

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը նշում է, որ առողջ մեծահասակները, ովքեր օրական սպառում են մինչև 400 միլիգրամ կոֆեին կամ չորսից հինգ բաժակ սուրճ, առողջությանը սպառնացող խնդիրներ չեն ունենում: Նրանք, ովքեր օգտագործում են մոտ 1200 միլիգրամ կոֆեին, կարող են տառապել սրտխառնոցից և սպազմից:

Ըստ Consumer Reports ամսագրի՝ Starbucks էսպրեսսոյի մեկ բաժակը պարունակում է 75 միլիգրամ կոֆեին: Սա նշանակում է, որ Ստեֆանիի նկարագրած հաճախորդը սպառում է 1500 միլիգրամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Bloomberg via Getty Images