Էնդրյու Դոմինիկի «Շիկահեր» (Blonde) ֆիլմը քննադատության է ենթարկվել իր դաժանության և սեքսիզմի համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Քննադատները Մերլին Մոնրոյի կենսագրությունը համարեցին «ամենազզվելի ֆիլմերից մեկը»։ New York Times-ի առաջատար կինոքննադատ Մանոլա Դարգիսը հայտարարել է, որ «հաշվի առնելով այն նվաստացումն ու սարսափը, որին Մերիլին Մոնրոն կրել է իր 36 տարիների ընթացքում, թեթևացում է, որ նա ստիպված չի եղել տառապել «Շիկահեր»-ի գռեհկությունից»:
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանից աբորտների հետազոտող Ստեֆ Ջերոլդը նշել է, որ ժապավենը պարունակում է հղիության արհեստական ընդհատման սարսափելի տեսարաններ, և նախագիծն անվանել է շահագործող:
Los Angeles Times-ի կինոքննադատ Ջասթին Չանգն իր գրախոսության մեջ գրել է. «Ֆիլմն իրականում Մերլին Մոնրոյի մասին չէ։ Այն նրան տանջելու մասին է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը