Իսպանիայում մեկնարկել են «Թղթե տուն» սերիալի առաջին սփին-օֆֆի նկարահանումները։ Այս մասին հայտնում է El Pais-ը։
Նախագիծը, որը կոչվում է «Բեռլին», կկենտրոնանա Պեդրո Ալոնսոյի մարմնավորած կերպարի կյանքի վրա՝ երկրում ամենամեծ կողոպուտն իրականացրած հանցախմբին միանալուց շատ առաջ։ Netflix-ի նոր շոուում կներկայացվեն նաև դերասաններ Միշել Ջեները, Տրիստան Ուլոան, Բեգոնյա Վարգասը, Ջոել Սանչեսը և Խուլիո Պենյան։
Սերիալը, որի ռեժիսորներն են Ալբերտ Պինտոն, Դեյվիդ Բարոկալը և Ջեֆրի Քաուպերը, կունենա ութ սերիա։ Ըստ հեղինակների՝ «Թղթե տան» սփին-օֆֆը նույնպես կկենտրոնանա կողոպուտների վրա, սակայն այն կունենա ավելի շատ «կատակերգական և ռոմանտիկ տեսարաններ»:
«Բեռլինի» նկարահանումները տեղի կունենան երկու երկրներում՝ Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Նախագծի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը