Իդեալական կառուցվածք ունենալու 4 գաղտնիք Գվինեթ Փելթրոուից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իդեալական կառուցվածք ունենալու 4 գաղտնիք Գվինեթ Փելթրոուից

Ամեն անգամ հանրության առջև հայտնվելով՝ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իսկական ֆուրոր է ստեղծում:

Առանց ֆանատիզմի: Դերասանուհին պնդում է, որ պետք չէ անընդհատ զրկել քեզ սիրելի ճաշատեսակներից: Երբեմն թույլ տվեք ձեզ քաղցր բան ուտել կամ շատ կալորիաներ պարունակող ճաշատեսակներ: Դրանից հետո առավել ինտենսիվ մարզվեք կամ օրն առավել ակտիվ անցկացրեք:

Օրը ճիշտ սկսեք: Առավոտյան Գվինեթ Փելթրոուն խմում է մեկ բաժակ սուրճ՝ կաթով: Ապա նա սկսում է մարզվել: Նախաճաշին նա խմում է սմուզի՝ պատրաստված բանջարեղենից կամ էլ մրգերից:

Շարժումը կյանք է: Պետք չէ մոռանալ ֆիզիկական վարժությունների մասին: Թող դրանք լինեն թեկուզ ամենապարզ վարժությունները. դրանց արդյունքը պարտադիր կտեսնեք: Աշխատեք վարժությունների համար ժամանակ գտնել, ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Դրական տրամադրվեք: Դերասանուհին պնդում է, որ ծիծաղելու ժամանակ աշխատում են մի խումբ մկաններ, որոնք դժվար է հղկել նույնիսկ սպորտի միջոցով: Մի մոռացեք, որ դրական էմոցիաներն ազդում են ձեր ֆիզիկական առողջության և արտաքին տեսքի վրա:

Դերասանուհին կարծում է, որ ցանկացած կին պետք է հպարտանա իր տարիքով: 30-ն անց կանայք հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում, և կարող են ճիշտ ցույց տալ իրենց առավելությունները: