«Մատանիների տիրակալը. իշխանության մատանիներ» ֆիլմի երկար սպասված թողարկումից անցել է մեկ ամիս, եւ Amazon-ն ավելի վաղ հայտարարել էր, որ սերիալը դարձել է ամենահայտնի պրեմիերան ծառայության պատմության մեջ։ Այդ ժամանակ հաղորդվեց, որ նախագծի առաջին երկու սերիաները գրավել են 25 միլիոն հեռուստադիտողի ուշադրությունը։
Այժմ Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկեն ասել է, որ սերիալն ընդհանուր առմամբ արդեն 100 միլիոն դիտող ունի։
«Մեր օգտատերերի թիվը հասնում է 100 միլիոնի, որոնք դիտել են այն… դա մեծ թիվ է: Մենք անհամբերությամբ սպասում ենք արձագանքին։ Իսկապես անհամբեր սպասում ենք վերջին երեք դրվագներին, քանի որ ամեն ինչ վերջապես կմեկտեղվի։ Այս վերջին դրվագները սեզոնի ամենազիլն են։ Դրանք հիանալի են»,- ասել է Սալկեն:
Սակայն դիտումների ստույգ թիվը դեռեւս անհայտ է, քանի որ պարզ չէ, թե ինչպես է Amazon-ը հաշվում դիտողների քանակը։