Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը միացել է ռեժիսոր Դագ Լիմանին՝ տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար, «News.am»-ի փոխանցմամբ՝ գրում է The New York Post-ը։
Նախնական տվյալներով՝ դերասանը ֆիլմի նկարահանումների համար հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան։
«Այսպիսին է պլանը։ Ես և Թոմը մշակման փուլում մեծ նախագիծ ունենք… հրթիռը հասցնել տիեզերակայան և այնտեղ ֆիլմ նկարահանել»,- ասել է Universal Filmed Entertainment Group-ի ներկայացուցիչ Դոննա Լենգլին:
Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը գնալու է տիեզերք, «որպեսզի փրկի իրավիճակը»։ Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, որը տիեզերակայանից դուրս կգա դեպի բաց տրեզերք»։