Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մեկնարկի մասին հայտարարությունից հետո ծանոթությունների համար նախատեսված հավելվածներն ու ծառայությունները պահանջարկի աճ են գրանցել այն երկրներում, որտեղ ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված է տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է РБК -ն՝ հղում կատարելով «Mamba» և «Teamo» հարթակների տվյալներին։
Հայաստանում 165%-ով ավելացել են օգտատերերի վճարումները վճարովի գործառույթների և ծառայությունների համար, և, ինչպես նշել են ծառայության ներկայացուցիչները, հարթակի ներսում գնումները կատարվել են բացառապես տղամարդկանց կողմից։ Վրաստանում ծանոթությունների ծառայությունում գրանցումների թիվն աճել է 120%-ով, Թուրքիայում՝ 110%-ով, Ղազախստանում՝ 32%-ով, Բելառուսում՝ 19%-ով։ «Mamba» ծառայության գործադիր տնօրեն Սերգեյ Վեուտովը ռուսների գրանցումների աճը կապել է տեղափոխման համար պոպուլյար երկրներում օգտատերերի «դժվար պահերին կողակից գտնելու մեծ ցանկության հետ» և նշել, որ որ համաճարակի ժամանակ էլ հարթակը նմանատիպ պահանջ է գրանցել:
Ինչպես նշել են «Mamba» ծառայության ներկայացուցիչները, սեպտեմբերի 21-ից հետո հարթակում ավելացել է ռուսաստանցի օգտատերերի գրանցումների և վճարովի ծառայությունների միացման թիվը, ովքեր ներկայումս գտնվում են արտասահմանում։ Այսպես, ըստ «Mamba»-ի, պահանջարկի աճն առավել նկատելի է Հայաստանում. այս երկրում գտնվող ռուսաստանցիների գրանցումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 135%-ով։
«Teamo» ծանոթությունների հավելվածի ներկայացուցիչները հարթակում նշել են նաև այլ երկրներում ապրող ռուսների ակտիվությունը։ Այսպիսով, Ղազախստանում մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո ծառայության գծով ներքին վճարումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 190%-ով, Վրաստանում՝ 125%-ով, Հայաստանում՝ 52%-ով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում են «Teamo»-ում, սեպտեմբերի 21-ից հետո գրանցված օգտատերերը 13%-ով ավելի հավանական է, որ առաջինը սկսեն շփումը: