Պուգաչովան հաստատել է Ռուսաստանից իր հեռանալը
Advertisement 1000 x 90

Պուգաչովան հաստատել է Ռուսաստանից իր հեռանալը

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հաստատել է իր հեռանալը Ռուսաստանից։ Նա համապատասխան գրառում է կատարել իր Instagram-ում։

Կատարողը պատմել է, որ այժմ Իսրայելում է։ «Շնորհակալ եմ երկրպագուներիս, իմ բազմամիլիոնանոց բանակին սիրո եւ աջակցության, ճշմարտությունը ստից տարբերելու ունակության համար: Ես աղոթում եմ ձեզ համար Սուրբ երկրում: Ես երջանիկ եմ»,- գրել է նա։

Սեպտեմբերի վերջին «Известия» թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Պուգաչովան լքել է Ռուսաստանը։ Հստակեցվել է, որ կատարողը Վնուկովո օդանավակայանից Իսրայել է մեկնել առանց հետադարձ տոմսի։ Հաղորդվել է նաեւ, որ երգչուհին Իսրայելի քաղաքացիություն է ստացել։