«Ամերիկացի» ֆիլմը նոր մրցանակի է արժանացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ամերիկացի» ֆիլմը նոր մրցանակի է արժանացել

Դերասան, երգիչ, պրոդյուսեր Արման Նշանյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր հրապարակում է արել եւ հատնել «Ամերիկացի» ֆիլմի նոր մրցանակի մասին:

Հրապարակված լուսանկարում ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանն ու Արման Նշանյանն են`ձեռքին մրցանակը. ֆիլմը Համբուրգում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի:

Ավելի վաղ ֆիլմը մրցանակի էր արժանացել «Ոուդսթոք» կինոփառատոնի շրջանակում. այս մասին հայտնի է դարձել ֆիլմի պաշտոնական ինստագրամյան էջում արված հրապարակումից:

«Ամերիկացի» ֆիլմը «Ոուդսթոք» կինոփառատոնի շրջանակում արժանացել էր «Լավագույն պատմողական խաղարկային ֆիլմ» մրցանակին:

style.news.am