
Պարզվում է, եթե տեսախցիկի առջև պար գաս, իսկ հետո նկարածը տեղադրես սոցցանցերում, ապա կարող ես հանրաճանաչ դառնալ: Սկզբում դա արեց և ապացուցեց պարող միլիոնատեր Ջանլուկա Վակին, իսկ հիմա՝ Միմի Այկոնը: Նա հղիության 9-րդ ամսում է, բայց դա նրան չի խանգարում ակտիվ կյանքի համար: Դրա վկայությունը, ամուսնու հետ կրքոտ պարն է հայելու առաջ, որը ոչ շատ ուշ հայտնվեց համացանցում: 2 օրվա ընթացքում այն դիտել է 850 000 մարդ, և թըվը դեռ աճում է: Դրա հետ մեկտեղ, Միմին չի մոռանում սպորտը. նա համացանցով մարզվում է այլ ապագա մայրերի հետ: Եվ այսքանից հետո տարօրինակ չէ, որ աղջկա բլոգը այդքան հանրահայտ է: