Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ամիսներ առաջ հայտնել է, որ սպասում է առաջնեկին և դուստր է ունենալու:
Ինստագրամի իր էջում դերասանուհին հարցուպատասխան է կազմակերպել և հետևորդները հետաքրքրվել են, թե ե՞րբ է ծնվելու նրա առաջնեկը:
«Երբ մոտենան ամիսները՝ անպայման կասեմ, բայց արդեն սկսել եմ պատրաստվել՝ տարբեր բաներ գնելով նրա համար: Հարցերի մեծ մասը կապված է երեխայի անվան հետ, երբ ծնվի անպայման կասեմ»,- գրել է դերասանուհին: