Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, ով առավել հայտնի է Ռեյչել Գրինի Friends-ում իր դերով, բացահայտել է գեղեցկության իր գաղտնիքը՝ ինչպես է մաշկը գեղեցիկ պահում:
Ջենիֆեր Էնիսթոնն ընդգծել է, որ միշտ անհրաժեշտ է մաշկը լոսյոնով կամ կրեմով խոնավեցնել արևայրուքի քսուք կիրառելուց առաջ՝ մարմնի վրա բծերից խուսափելու համար։ Նա նաև նշել է, որ այս խորհուրդը «փրկում» է մարդկանց կյանքը և թույլ չի տալիս նրանց «ընձառյուծ» դառնալ։
Սեպտեմբերին, The Morning Show-ի նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում, Ջենիֆեր Էնիսթոնը սեփականություն է գնել Մոնտեսիտո քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ), որտեղ ապրում են Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց երեխաների՝ Արչիի և Լիլիբեթի հետ։ 1998 թվականին կառուցված առանձնատունը զբաղեցնում է 4320 քառակուսի ֆուտ տարածք։ Ունի չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ և տեսարան դեպի օվկիանոս ու սարեր։ Տունն ունի բավականին մեկուսացված տարածք՝ խիտ անտառով, խոտածածկ սիզամարգերով և մինչև 15 մեքենայի համար նախատեսված կայանատեղիով։