Տեսախաղերը կարող են մահացու լինել բնածին արատներով երեխաների համար
Advertisement 1000 x 90

Տեսախաղերը կարող են մահացու լինել բնածին արատներով երեխաների համար

Իրադարձություններով հագեցած տեսախաղերի առաքելությունը կարող է կյանքին սպառնացող նոպա առաջացնել սրտի բնածին արատով երեխաների մոտ։ Այս մասին հայտնել են Ավստրալիայում տեղակայված Մանկական սրտաբանական կենտրոնի հետազոտողները։

Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Heart Rhythm ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 22 երեխա, որոնք տառապում էին խաղերի ժամանակ գիտակցության հանկարծակի կորստից։ Բոլոր երեխաներն անցել են սրտանոթային համակարգի հետազոտություն։

Գիտնականները նշել են, որ խաղի ընթացքում ադրենալինի արտազատումը կարող է մահացու  նոպա առաջացնել։

Գիտնականները կարծում են, որ այս երեւույթի հետեւում կանգնած է ադրեներգիկ գրգռումը, որն առաջանում է հուզական գրգռման հետեւանքով։

Նրանք նաեւ կարծիք են հայտնել, որ խաղերի հայտնիության աճի հետ մեկտեղ այս երեւույթն ավելի տարածված է դառնում։

news.am