Պետք չէ ամուսնանալ տղամարդու հետ, որը վստահ է, որ այն ամենը, ինչ անում է, հիասքանչ է:
Որը չի կարողանում անցնել հայելու կողքով՝ առանց ինքն իրենով հիանալու:
Որն ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է սիրելիին:
Որը խաղաքարտի եւ ալկոհոլի հանդեպ թուլություն ունի:
Որը մշտապես կրծում է եղունգները կամ կեղտոտ եղունգներով է շրջում:
Պետք չէ ամուսնանալ չափազանց հիվանդ տղամարդու հետ, քանի որ ընտանեկան օջախն առողջարան չէ, այլ բույն, որտեղ պետք է նոր, առողջ սերունդ ծնվի եւ մեծանա:
Չի կարելի ամուսնանալ տղամարդու հետ, որը հայտնի է որպես անխելք մարդ:
Որը կնոջ ու երեխաների բարեկեցիկ կյանքի համար վաստակելու նպատակ չունի:
Որը գծուծ է եւ չի ցանկանում կնոջը նվերներ մատուցել, նրան թատրոն եւ հանգստի տանել:
Որը չի ուզում հասկանալ, որ կինը պետք է ուրախ եւ երջանիկ լինել, քանի որ նրա տրամադրությունն ու առողջությունը բարեկեցիկ ընտանեկան կյանքի հիմքն է:
Որն անհավասարակշիռ բնավորություն ունի:
Որը չի կարողանում նույնիսկ 5 րոպե հանգիստ տեղում նստել:
Հարց է առաջանում, ո՞վ մնաց, որի հետ կարելի է ամուսնանալ…