
Էնդի Բերնելը տեսագրել է, թե ինչպես է սպիտակ շնաձուկը, որը նաև հայտնի է որպես մարդակեր շնաձուկ, հետապնդում իր նավակին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տղամարդը պատմել է, որ չի նկատել շնաձկանը GoPro տեսախցիկով ստորջրյա աշխարհը նկարահանելիս։ Նա նշել է, որ շատ է զարմացել և ուրախացել, երբ դիտել է ձայնագրությունը և տեսել գիշատչին կադրերում։
Բերնելը հույս ունի, որ կկարողանա երկրորդ անգամ էլ հանդիպել շնաձկանը: Նա ասել է, որ պատրաստվում է անուն տալ նրան, եթե թույլ տան գրանցել: Տղամարդը ցանկանում է գիշատչին անվանել Էմբեր Բորկի պատվին, ով վերջերս Թուրքիայում կայացած ֆրիդայվինգի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։
Տղամարդը նշել է, որ մեկ այլ շնաձկան տեսնելու հավանականությունը բավականին ցածր է։ «Ես նորից կփորձեմ, բայց կփորձեմ այնպես անել, որ տեսախցիկը չթափահարի, երբ նավակը շարժվում է ալիքներով»,- իր ծրագրերով կիսվել է Բերնելը: