Ալ Պաչինոն ճանաչվել է կինոյում հոլիվուդյան ամենահայհոյող դերասանը։ Նման հետազոտություն է անցկացրել Crossword-Solver-ը, որն ուսումնասիրել է ավելի քան 3000 սցենար։ Իր կարիերայի 50-ից քիչ ավելի տարիների ընթացքում 82-ամյա Ալը էկրանին 295 անգամ ասել է «fuck», «shit» եւ «hell» բառերը։ «Fuck»-երի մեծ մասը՝ 197-ից 68-ը, նա արտաբերել է 1997 թվականին նկարահանված «Դոնի Բրասկո» ֆիլմի նրա կերպարը։
Երկրորդ տեղը բաժին է հասել Ջո Պեշին, ով միայն «Կազինո» (1995թ.) ֆիլմում 241 անգամ ասել է «fuck»: Ընդհանուր առմամբ, նրա հերոսները 272 անգամ օգտագործել են անպարկեշտ արտահայտություններ։ Երրորդ տեղում Ջեյսոն Մյուզն է, ում կերպարը 190 անգամ օգտագործել է «shit» եւ «fuck» բառերը, ընդհանուր առմամբ Մյուզի հաշվին կա 263 հայհոյանք։
Չորրորդը Ջոնա Հիլն է՝ 238 հայհոյանքով, ներառյալ «Ուոլ Սթրիթի գայլը» (2013), որը մտավ Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ հայհոյանք պարունակող ֆիլմ՝ ընդհանուր 687 հայհոյանք կամ միջինը 3.81 հայհոյանք մեկ րոպեում։
25 դերասանների ցանկում միակ կինը Ջուլիա Ռոբերթսն է, հիմնականում «Էրին Բրոկովիչ» (2000 թ.) ֆիլմում միայնակ մոր եւ իրավաբանի դերի շնորհիվ. 42 հայհոյանք։
Զարմանալիորեն, Սամուել Լ. Ջեքսոնը, ով կինոյում ամենահայհոյող դերասաններից մեկի համբավ ունի, չի հայտնվել լավագույն հնգյակում, եւ 2020 թվականին նույնիսկ խոստացել է երկրպագուներին սովորեցնել հայհոյել 15 տարբեր լեզուներով, եթե նրանք գրանցվում են ԱՄՆ ընտրություններին մասնակցելու համար։ Իր կարիերայի ընթացքում Սամուելը էկրանից արտասանել է ընդամենը 143 անպարկեշտ բառ։