Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակում նոր գրառում է կատարել՝ հետեւորդներին տեղեկացնելով, որ սոց․ ցանցերում իր էջերի գործողությունները սահմանափակել են։
«Բարի լույս իմ «կորած- մոլորված» ինստա էջից)
Մի մեծ խնդրանք, եթե դուք տեսնում եք հիմա այս գրառումը, ուրեմն մի տաք մի սրտիկ դրեք քոմմենթներում…
Եթե չեք տեսնում, ուրեմն ինստայի և ֆբ – իի «չարերը» ինձ խորը փոսի մեջ են պահում դեռ …. shadow ban), ինչը տհաճ է:
Հ.Գ. Սրտին ու ժպիտին՝ թող սերն ու երջանկությունը հետ գան,
վատություն անողին ու վատին՝ իրեն «արժանին»… Շնորհակալություն ասելով սկսենք օրը՝ լավ մարդկանց հանդիպելու ակնկալիքով», – գրել է նա։