Քիթ-կոկորդ-ականջաբան, օտոնևրոլոգ Օլգա Մալչենկոն ասել է, որ շնչառության կանգով խռմփոցը մարդու քնի ժամանակ մահվան հիմնական պատճառներից է։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։
Նրա խոսքով, եթե խռմփոցը բարդ է, ապա ամենաթեթև աստիճանի դեպքում կա զարկերակային հիպերտոնիայի, արյան ճնշման բարձրացման, ներգանգային ճնշման բարձրացման վտանգ։
Մալչենկոն պնդում է, որ նման իրավիճակում մարդը բավականաչափ չի քնում, և ցերեկային քնկոտություն է սկսվում, նրա աշխատունակությունը և ընդհանուր առմամբ կյանքի որակը նվազում է։
«Բարձր աստիճանով խռմփոցը, այսինքն՝ շնչառության կանգը, մարդու քնի ժամանակ մահվան ամենատարածված պատճառներից մեկն է», – ասել է Մալչենկոն:
Նա հավելել է, որ խռմփոցն ընդամենը մեկ այլ հիվանդության ախտանիշ է։ Այն կարող է առաջանալ քթի շնչառության խանգարումների, քիմքի հետ կապված խնդիրների կամ ավելորդ քաշի պատճառով: