Ինը պատճառ, թե ինչու աշնանը դու կարող ես նրա համար ավելի գրավիչ լինել
Advertisement 1000 x 90

Ինը պատճառ, թե ինչու աշնանը դու կարող ես նրա համար ավելի գրավիչ լինել

Չնայած ձնախառը անձրեւին ու մռայլ ամպերին՝ աշնանը դու կարող ես չափազանց գրավիչ լինել: Եվ միանգամից կնվաճես քո երազանքի տղամարդու սիրտը, կամ էլ կստիպես, որ քո երկրորդ կեսը նորից սիրահարվի քեզ:

Դուք կարող ես մրսած երիտասարդին մեկ բաժակ տաք սուրճի հրավիրել… Եվ հիացնել նրան քո պատրաստած համեղ սուրճով:

Եթե քեզ սազեկան գլխարկ ընտրես՝ կարող ես շատ գեղեցիկ ու գրավիչ տեսք ունենալ:

Լավագույն սանրվածքը, որը կարելի է վստահ լինել, որ չի փչանա ու չի տձեւանա գլխարկի տակ՝ երկար, արձակած մազերն են: Իսկ ո՞ր սանրվածքն է ամենից շատ դուր գալիս տղամարդկանց մեծ մասին: Դարձյալ երկար ու արձակած մազերը:

Հիմա՝ երբ արդեն ամռան նման շոգ չէ, շպարն ավելի քիչ է հոսում: (Ճիշտ է բացառված չէ, որ հիմա էլ ձեր քթից է հոսում … Ինչ արած՝ յուրաքանչյուր եղանակ իր թերություններն ունի):

Սառը եղանակին դու ավելի հրապուրիչ կլինես՝ աշնանային այգում վազելիս: Դու կարմրել ես, թեթեւակիորեն շնչակտուր ես լինում՝ ասես սիրառատ գիշերվանից հետո ու չի երեւում, որ խոնավացած վերնաշապիկը կպել է մեջքիդ:

Քո այտերը ցրտից վարդագույն են դարձել, բայց չէ՞ որ դրանք վարդագույն են դառնում, նաեւ երբ աղջիկը սիրահարված է: Տղամարդու ուղեղը գիտակցաբար ընդունում է այդ ազդանշանը՝ կարծելով, որ դու հետաքրքրված ես նրանով: Եվ բացի դրանից, կարելի է գումար տնտեսել այտերի կարմրաներկի վրա:

Առայժմ դեռ այնքան էլ ցուրտ չէ, վերարկուն կամ անձրեւանոցը կարելի է կոճակները բաց հանգնել, այդպես դու շատ սեքսուալ տեսք կունենաս:

Երկարաճիտ կոշիկները կանանց հանդերձանքի ամենագրավիչ տարրերից են: Ընդ որում պարտադիր չէ, որ աշնանային երկարաճիտք կոշիկները բարձրակրունկ լինեն: Այնպես որ դու կարող ես ավելի քիչ տառապանքներով՝ նույնքան սեքսուալ տեսք ունենալ:

Նույնը կարելի է ասել նաեւ քո աշնանային ամբողջ զգեստապահարանի մասին: Աշնան հիմնական թեման է. «Դու գրավիչ ես, երբ քեզ հարմարավետ ես զգում»:

news.am