Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի Լաս Վեգասի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմը ընտրվել է՝ կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ցուցադրության համար: Այս մասին իր պաշտոնական ինստագրամյան էջում հայտնել է կինոռեժիսորը:
«Շննորհավորում եմ «Դրախտի դարպասը» ֆիլմի դերասանական կազմին եւ աշխատակազմին՝ այս ընտրության համար: Անհամբեր սպասում եմ փառատոնին, որը կայանալու է նոյեմբերի 8-ից 12-ը», – հրապարակմանը կից գրել է Ջիվան Ավետիսյանը: