Երգչուհի Գլյուկոզան PROZvezd-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ որքան շատ է աղջիկը հետևում իր սիրելիին, այնքան նա ցանկանում է «փախչել» նրանից։
«Կարծում եմ, որ բացասականի մասին նույնիսկ պետք չէ մտածել։ Ինչքան շատ ես հետևում, որքան շատ ես կողակցիդ պահում կարճ շղթայի վրա, այնքան նա ուզում է փախչել քեզնից»,- վստահեցրել է Գլյուկոզան:
Երգչուհու խոսքով՝ ինքն ամուսնուն թույլ է տալիս հանգստանալ առանց իրեն։ Երբեմն նա առավոտյան է տուն գալիս, բայց երգչուհին չի ստուգում նրա հեռախոսը, քանի որ կարծում է, որ եթե ամուսինը ցանկանա խոսել կատարվածի մասին, ապա նա դա կանի։ Միաժամանակ, Գլյուկոզան խոստովանել է, որ ինքն ու իր սիրելին դժվարություններ են ունեցել ամուսնության մեջ։
«Մի բանում համոզված եմ. եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ուրեմն ապագա ունի։ Եթե դուք սկսում եք ապրել չսիրված մարդու հետ, ապա ցանկացած մանրուք կարող է հետագայում ձեզ նետել տարբեր անկյուններ։ Ես և ամուսինս սիրո կողմնակից ենք», – ամփոփել է Գլյուկոզան: