Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Ռասել Քրոուն հանրության մեջ հայտնվել է իր սիրելիի՝ իրենից 27 տարով փոքր Բրիթնի Թերիոտի հետ։ Զույգը մեկնել է Իտալիա, որտեղ կայացել է «Pokerface» ֆիլմի պրեմիերան։ Արտիստը ոչ միայն այս ժապավենի ռեժիսորն է, այլ նաև գլխավոր դերակատարներից մեկը։
Ռեժիսորի սիրեցյալը նախկին դերասանուհի է։ Նա Ռասել Քրոուի հետ ծանոթացել է «City of Vice» ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 2013 թվականին։ Սակայն զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ միայն 2020 թվականին՝ արտիստները համբուրվել են թենիսի խաղի հանդիպման ժամանակ, ինչը նկատել են պապարացիները, իսկ ավելի ուշ լուսանկարները տարածվել են տարբեր լրատվամիջոցներում։
Դերասանը ինը տարի ամուսնացած է եղել երգչուհի Դանիել Սփենսերի հետ։ Ամուսնությունից զույգն ունի երկու որդի։ Չարլզը ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ Թենիսոնը՝ 2006 թվականի հուլիսի 7-ին։ Ռասել Քրոուն հարցազրույցներից մեկում ասել է, որ հավատարիմ է եղել իր երեխաների մորը, իսկ Բրիթնի Թերիոթին հանդիպել է ամուսնալուծությունից հետո։