Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը հայտնել է, որ ինքը գտնվում է Կանադայի պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին նա կիսվել է իր Telegram ալիքում։
Դերասանը նշել է, որ պատժամիջոցների մասին լուրն իմացել է ծննդյան տարեդարձի նախօրեին։ Բեզրուկովը կատակել է, որ այս կերպ Կանադայի կառավարությունն իրեն շնորհավորել է ծննդյան 49-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Ես արթնացա և կարդացի նրանց «սրտի մաղթանքները»։ Շնորհակալություն չմոռանալու և պատրաստվելու համար»,- գրել է արտիստը։
Կանադայի կառավարությունը Բեզրուկովին ներառել է այն մարդկանց ցուցակում, ովքեր, իրենց կարծիքով, մասնակցում են «ապատեղեկատվության տարածմանը»։ Դրանում ընդգրկված են նաև դերասաններ Դմիտրի Պևցովը և Վլադիմիր Մաշկովը։