«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու հեղինակային նախագիծս». Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու հեղինակային նախագիծս». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով, որ սկսում է իր հեղինակային նախագիծը:

«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու շուտով «Կամուրջներ» հեղինակային նախագիծը՝ իմ յութուբյան էջում: Մեզ բոլորիս կապող կամուրջների, անցյալի ու ներկայի միջև ընկած, մեզ մի էտապից մյուսը տանող , խառը պատմությունների, դրանց ելքերի ու հիշողությունների, մեր պատմության ու աշխարհի խաչմերուկների կամուրջների մասին մե՜ծ մի շարք:Թող կամուրջները մեզ տանեն ներկայից անցյալ, որ մենք ճանաչենք, հիշենք ու մտապահենք խատմությունը… լինի Երգի, ԵՐԿՐԻ , թե Սիրո պատմություն:«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» …
Շնորհակալությունս՝ Իր «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»- ով առաջին հյուրիս, ՍԻՐՈ յուրօրինակ պատմություններով»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

Տեսանյութը՝ այստեղ