Նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ հիմնադիր Նաիրա Զոհրաբյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ցույց տալով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների կատարումը օդանավից:
Air France ավիաընկերությանը պատկանող ինքաթիռում, որը թռիչք է կատարել Երեւանից դեպի Փարիզ, բորդուղեկցորդուհին ֆրանսերենով, ապա Զոհրաբյանը հայերենով հայտարարել է Չայկովսկու երաժշտական դպրոցի աշակերտների ելույթի մասին: Աշակերտները կանգնել են ինքնաթիռի միջանցքում եւ փարիզյան յուրախաղերից առաջ նվագել Մոցարտի «Ալեգրո» ստեղծագործությունը:
«Այսօր, Airfrance-ի Երեւան-Փարիզ չվերթում, օդում, Երեւանի Չայկովսկու երաժշտական դպրոցի կամերային նվագախմբի աշակերտների հետ սիրուն երաժշտական ֆլեշմոբ արեցինք։
Գժվելու տաղանդավոր երեխաներ ունենք», – հրապարակմանը կից գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Տեսանյութը՝ այստեղ